Վրաստանում ընտրական արդյունքների ամփոփման ժամանակ ԿԸՀ նախագահի դեմքին սև հեղուկ են լցրել. բակում ցույց է

16.11.2024 - 13:03 դիտում

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստը, որտեղ նախատեսվում էր ամփոփել հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները, վիճաբանությամբ է սկսվել։

Ինչպես հայտնել է Aliq.ge-ն, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության անդամ Դավիթ Կիրթաձեն սև հեղուկ է լցրել ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիի վրա, ինչից հետո նիստը դադարեցվել է։

«Դուք չեք հասկանում վրաց ժողովրդին, չեք հասկանում ուսանողներին, ովքեր բողոքում են։ Դուք խլել եք մեր ապագան: Դուք սև բիծ եք: Ձեր անմիջական մասնակցությամբ և ձեր անարդար որոշումներով երկիրը շարժվում է դեպի Ռուսաստան»,- հայտարարել է Կրթաձեն։

Կալանդարիշվիլին Կիրթաձեին թույլ չի տվել ավարտել ելույթը։ Բանավեճից հետո Կիրթաձեն ներկ է լցրել Կալանդարիշվիլիի վրա։ Կիրթաձեին դահլիճից դուրս են բերել անվտանգության աշխատակիցները։ ԿԸՀ ուղիղ հեռարձակումն ընդհատվել է։

ԿԸՀ նիստին զուգընթաց, բողոքի ակցիա է տեղի ունենում։ Հավաքվածները պահանջում են չամփոփել հոկտեմբերի 26-ի ընտրությունները, քանի որ ընտրությունները համարում են կեղծված։

Հավաքվածների թվում են ընդդիմության մի մասը, քաղաքացիական կազմակերպություններն ու ուսանողները։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները ճանաչում է միայն իշխող կուսակցությունը։ ԿԸՀ-ի ներկայացրած նախնական արդյունքներով՝ 11-րդ գումարման խորհրդարանում «Վրացական երազանք»-ն ստացել է 150 մանդատից 89-ը, մինչդեռ չորս ընդդիմադիրները ունեն ընդհանուր 61 մանդատ։ Ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունները կեղծվել են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ