Վրաստանում զանգվածային ցույցերը չեն դադարում, հաղորդվում է տասնյակ ձերբակալությունների մասին

20.04.2024 - 12:49 դիտում

Վրաստանում արդեն մի քանի օր է՝ զանգվածային ցույցերը չեն դադարում, հաղորդվում է տասնյակ ձերբակալությունների մասին: Հազարավոր քաղաքացիներ բողոքում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ, որն օրերս արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է:

Ցուցարարները, ընդդիմադիրները և Վրաստանի նախագահը պնդում են՝ այդ սադրիչ նախաձեռնությունը կրկնում է «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը և նպատակ ունի սահմանափակելու արտասահմանյան ֆինանսավորում ստացող ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը:

Արևմուտքը դատապարտում է Վրաստանի իշխող կուսակցության նախաձեռնությունը՝ զգուշացնելով՝, որ օրինագիծը սահմանափակում է խոսքի ազատությունը և կարող է վտանգել Թբիլիսիի եվրոպական ինտեգրման հեռանկարը: Մինչդեռ հանրապետության վարչապետը պնդում է՝ դրա նպատակը Վրաստանի ժողովրդավարության ամրապնդումն է և միայն կնպաստի Եվրամիությանը Թբիլիսիի անդամակցության գործընթացին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ