Վրաստանի փոխվարչապետը հրաժարական է տվել

Հրաչ Սահակյան 31.03.2021 - 19:46
31.03.2021 - 19:46 դիտում

Վրաստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին հրաժարական է տվել: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

Մաչավարիանին հայտնել է, որ պաշտոնը թողնելու մասին որոշում էր կայացրել դեռ 2020 թվականի վերջին, բայց քանի որ կառավարությունը պետք է հաստատեր 2021 թվականի ճգնաժամային բյուջեն, ինչպես նաև կարևոր բանակցություններ կային Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, նա հետաձգել էր հեռանալու որոշումը:

Իվանե Մաչավարիանին ֆինանսների նախարար էր նշանակվել 2018 թվականի հուլիսին: 2021 թվականի փետրվարին Իրակլի Ղարիբաշվիլին նրան նշանակել էր նաև փոխվարչապետի պաշտոնում:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ