Վրաստանի վարչապետն ընդդիմությանը մեղադրել է երկիրը ՌԴ-ի դեմ պատերազմի մեջ ներքաշելու փորձի մեջ

Աննա Կոստանյան 28.02.2022 - 14:25
28.02.2022 - 14:25 դիտում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդդիմությանը մեղադրել է ապակառուցողական գործողությունների և երկիրը Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու փորձի մեջ: Ղարիբաշվիլին այս մասին հայտարարել է Կառավարության նիստի ժամանակ:

«Շատ ցավալի է, որ մեր արմատական ընդդիմությունն ուրախանում է Ուկրաինայի պատերազմով և ամեն դժվարության մեջ տեսնում է սեփական շահը: Ես կառաջնորդվեմ միայն մեր ազգային շահերով` չնայած ընդդիմության օրակարգին, որը նրանք շահարկում են»,- ասել է Ղարիբաշվիլին:

Վարչապետը նշել է, որ ընդդիմությունը փորձում է շահարկել քաղաքացիների ազնիվ զգացմունքները, որպեսզի մոլորեցնի նրանց:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ