Վրաստանի վարչապետը հրաժարականի որոշում է կայացրել

Գոհար Ստեփանյան 18.02.2021 - 11:43
18.02.2021 - 11:43 դիտում

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ հրաժարականի որոշում է կայացրել՝ փոխանցում է РБК-ն:

«Ես հավատում եմ և ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի նվազեցնելու մեր երկրում քաղաքական տարածության բևեռացումը»,- նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը:

Թիմում առաջացած տարաձայնությունները Գիորգի Գախարիան ռիսկային է անվանել երկրի հետագա տնտեսական զարգացման և ճգնաժամերի հաղթահարման համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ