Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան

Աննա Կոստանյան 28.09.2021 - 16:58
28.09.2021 - 16:58 դիտում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սեպտեմբերի 29-ին կայցելի Ադրբեջան: Այդ մասին հայտնել են Բաքվում Վրաստանի դեսպանությունից:

Ղարիբաշվիլին կմասնակցի երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին:

Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի վարչապետի, խորհրդարանի խոսնակի և այլ պաշտոնյաների հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ