Վրաստանի ու Ադրբեջանի վարչապետները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Աննա Կոստանյան 11.12.2025 - 20:28
11.12.2025 - 20:28 դիտում

Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ: Այդ մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Կողմերը գոհունակություն են հայտնել առևտրատնտեսական, ներդրումային, տրանսպորտային, տարանցիկ, նավթագազային, հումանիտար, կանաչ էներգետիկայի և այլ ոլորտներում ադրբեջանա-վրացական ռազմավարական գործընկերության զարգացման կապակցությամբ:

Հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրի միջև փոխշահավետ համագործակցության օրակարգի արդիական հարցերին:

Կողմերը քննարկել են միջին միջանցքի զարգացման կարևորությունը և այդ ուղղությամբ գործընկերության խորացման հեռանկարը, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը էներգետիկ անվտանգության ոլորտում։

Վարչապետ Կոբախիձեն վերահաստատել է երկխոսության միջոցով տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը խթանելու՝ Վրաստանի պատրաստակամությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ