Վրաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Կիև

16.04.2022 - 19:23 դիտում

Վրաստանի խորհրդարանի ղեկավար Շալվա Պապուաշվիլին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է խորհրդարանական պատվիրակության՝ Ուկրաինա այցի մասին:

«Ես Կիև եմ ժամանել վրացի պատգամավորների հետ, որպեսզի Ուկրաինային փոխանցեմ Վրաստանի ուղերձը. մենք կիսում ենք ձեր վիշտը։ Վրաստանն աջակցում է Ուկրաինային։ Վրացիները կանգնած են ուկրաինացիների կողքին»,- գրել է Պապուաշվիլին։

Կիև այցելած պատվիրակության կազմում են նաև խորհրդարանի փոխնախագահներ Դավիթ Սերգեենկոն, Արչիլ Տալակվաձեն և Լևան Իոսելիանին, սփյուռքի և Կովկասի հարցերով հանձնաժողովի նախագահ Բեկա Օդիշարիան, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ