Վրաստանի ընտրությունների արդյունքները կբողոքարկվեն. Զուրաբիշվիլին կդիմի Սահմանադրական դատարան

Աստղիկ Խաչատրյան 18.11.2024 - 21:43
18.11.2024 - 21:43 դիտում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները կբողոքարկի Սահմանադրական դատարանում:
Այս մասին նախագահը հայտարարել է իր նստավայրում կայացած ճեպազրույցում։

«Վաղն առավոտյան ես հայց կներկայացնեմ Սահմանադրական դատարան երկու սկզբունքների խախտման համար, որոնք կոչվում են ընտրություններ գաղտնիություն և համընդհանուրության (կամքի ազատ արտահայտում-հեղ.) խախտում»,- ասել է նախագահը։

Նա հանրությանն առաջարկել է հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքների գնահատման սեփական տարբերակը։ Նախագահը ևս մեկ անգամ կրկնել է՝ խորհրդարանական ընտրությունները չի համարում լեգիտիմ, որոշակի վերապահումներով նոր ընտրություններ է պահանջում։

Զուրաբիշվիլին կարծում է, որ նոր ընտրություններ կարող են անցկացվել միայն, երբ նոր ընտրական վարչակազմը կհամալրվի միջազգային գործընկերների օգնությամբ, կփոխվի ընտրական օրենսգիրքը և կպարզեցվի արտասահմանում արտագաղթյալների համար ընտրատեղամասերի բացումը, ինչպես նաև կապահովվի ընտրական վեճերի դատական քննությունը անկախ խորհրդի կողմից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ