Վրաստանի արևելքում գետերը հուներից դուրս են եկել. մի շարք բնակավայրեր հեղեղված են

26.05.2024 - 18:05 դիտում
Հորդառատ անձրևի հետևանքով Խրամի, Ալգեթի և Դեբեդ գետերը դուրս են եկել ափերից Շիդա Քարթլիի շրջանում: Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում ջրի տակ են անցել փողոցներ, տեղական շուկան և բնակելի շենքեր, հաղորդում է Mtavari Arkhi հեռուստաընկերությունը:
Թաղապետարաններում ստեղծվել են հանձնաժողովներ՝ պատճառված վնասը գնահատելու համար։ Ջրհեղեղի հետևանքով վնասվել են կապի գծերն ու ճանապարհային ենթակառուցվածքները, ջրի տակ են անցել գյուղատնտեսական նշանակության հողեր։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ