Վրաստանը կհրաժարվի ԵՄ թեկնածուի կարգավիճակից, եթե ներկայացվեն անարդար պայմաններ. Խունդաձե

10.06.2022 - 19:18 դիտում

Վրաստանը ստիպված կլինի հրաժարվել ԵՄ թեկնածուի կարգավիճակից, եթե դա առաջարկվի հանրապետության համար անարդար պայմաններով։ Այդ մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի ղեկավար Դմիտրի Խունդաձեն՝ հայտնում է ТАСС-ը։

«Եթե Վրաստանը Եվրամիության անդամակցության համար ստանա թեկնածուի կարգավիճակ նույն անարդար պայմաններով, որոնք արտացոլված են Եվրախորհրդարանի՝ հինգշաբթի ընդունած բանաձևում, ապա երկիրը պետք է պատասխանի արդարացի մերժմամբ»,- ասել է Խունդաձեն։

Փաստաթղթում կոչ է արվում քննարկել իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ անձնական պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը՝ վրացական ժողովրդավարության վրա բացասական ազդեցություն ունենալու պատճառով։ Բանաձևը նաև կոչ է անում Վրաստանի իշխանություններին՝ բանտից ազատել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն և ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաալիքի նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային։

«Դա բացահայտ վիրավորանք է վրաց ժողովրդին: Մենք չենք հրաժարվի պատվից՝ հանուն կարգավիճակի»,- հավելել է օրենսդիրը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ