Վրաերթի ենթարկված 31-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Աննա Կոստանյան 11.10.2022 - 11:53
11.10.2022 - 11:53 դիտում

Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Եղվարդ-Զորավան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: Պատճառվել է նյութական վնաս: Բախումից րոպեներ անց՝ ժամը 19.45-ի սահմաններում, նույն վայրում «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-2107»-ի վարորդին, երկու այլ քաղաքացիների, ապա բախվել «Օպել» մակնիշի մեքենայի և դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 22.30-ին, «ԳԱԶ-24»-ի 67-ամյա վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ժամը 23.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկվածներից 31-ամյա Մնացական Սողոմոնյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ