Վտանգավոր բուժսպասարկո՞ւմ, թե՞ վտանգված բուժաշխատող

Աստղիկ Խաչատրյան 25.02.2025 - 17:09
25.02.2025 - 17:09 դիտում

Օրեր առաջ Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն շտապօգնությունից հաղորդում էր ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով Ազատան բնակավայրից «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա բուժակը։ Շտապօգնությունը ժամը 05:10-ի սահմաններում կանչով մեկնել է Ազատան, որտեղ 75-ամյա քաղաքացուն օգնություն ցուցաբերելու ընթացքում նրա որդին՝ 44-ամյա տղամարդը, մոխրամանով հարվածել էր դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Հանրապետական շտապօգնության հյուսիսային տարածաշրջանի պատասխանատու Կարեն Թորոսյանը «Այսօր» լրատվականին փոխանցեց, որ շտապօգնության բուժակի ինքնազգացողության հետ կապված դրական դինամիկա է նկատվում, վերքերի լավացման փուլում է, որից հետո միայն պարզ կլինի՝ արդյոք վիրահատության կարիք կա թե ոչ, քանի որ բուժակը ստացել է նաև քթի ոսկորի բեկորային կոտրվածք:

Մանրամասները՝ տեսանյութում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ