Վոլգոգրադի շրջանի գաղութում իրականացվել է պատանդներին ազատելու գործողություն

Աստղիկ Խաչատրյան 23.08.2024 - 20:14
23.08.2024 - 20:14 դիտում

ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայությունից հայտնել են, որ Վոլգոգրադի շրջանի թիվ 19 գաղութում իրականացվել է պատանդներին ազատ արձակելու գործողություն։

Նշվում է, որ բանտարկյալների կողմից պատանդ էր վերցվել քրեակատարողական հիմնարկի ութ աշխատակից, նրանցից չորսը վիրավորվել են, երեքը՝ մահացել:

Գերեվարված պատանդներից չորսը հոսպիտալացվել են, նրանցից մեկը մահացել է հիվանդանոցում՝ հավելել են գերատեսչությունում: Գործողության ընթացքում բոլոր չորս հանցագործները ոչնչացվել են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ