Վնասներ՝ քամու հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Աննա Կոստանյան 12.04.2022 - 16:21
12.04.2022 - 16:21 դիտում

Ապրիլի 12-ին, ժամը 10։26-ից 11։50-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով ՀՀ մարզերում և Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ, կառուցատարրեր, տրանսպորտային միջոցներ, ծառեր և գովազդային վահանակներ․

մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք, Նորք-Մարաշ, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջաններում, Արարատի մարզի Նարեկ գյուղում, Վայոց ձորի մարզի Վայք, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Գետամեջ, Մայակովսկի, Քանաքեռավան և Նոր Գեղի գյուղերում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։

***

Ապրիլի 12-ին, ժամը 11։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղու թիվ 50/8 հասցեի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառը ընկել է ավտոմեքենաների վրա․անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառը ընկել է «ՀԿԽԸ Գրացիա միջազգային վերականգնողական կենտրոն» ՍՊԸ-ի պարսպի վրա (վնասվել է մոտ 4 քմ հատված), մոտակայքում կայանած «Mercedes Benz E-200» (վարորդ՝ Հ․ Բ․) և «Nissan Teana» (վարորդ՝ Ա․ Մ․) մակնիշների ավտոմեքենաների վրա․ վերջիններս նույնպես վնասվել են։

Փրկարարները ծառը հեռացրել են տարածքից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ