Վճռականորեն ևս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ ինքնագործ քայլերից.

Հրաչ Սահակյան 6.10.2020 - 21:50
6.10.2020 - 21:50 դիտում

Պաշտպանության նախարարությունը կոչ է անում ձեռնպահ մնալ  հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի, կրակի, դիրքերի վերադասավորման վերաբերյալ տեսանյութերի և հրապարակումների տարածումից: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի «Ֆեյսբուք»-ի էջը:

«Բացարձակ անընդունելի է հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի, կրակի, դիրքերի վերադասավորման վերաբերյալ տեսանյութերի և գրառումների տարածումը, վճռականորեն ևս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ ինքնագործ քայլերից»,- ասված է հրապարակման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ