Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է ճանաչվել, սակայն համաներմամբ ազատվել պատժի կրումից

Աննա Կոստանյան 9.07.2024 - 14:56
9.07.2024 - 14:56 դիտում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և մյուս 2 ենթակաների գործով դատավճիռը:

Դատավճռով Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, նաև այլ հոդվածներով, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 6 տարվա ազատազրկումը, սակայն համաներմամբ ազատվել է պատժի կրումից:

Լևոն Երանոսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել 5 տարի ժամկետով ազատազրկումը, սակայն նա ևս համաներմամբ ազատվել է պատժի կրումից:

Ոստիկանության Ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը և Ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը մեղավոր են ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցվել է:

Հիշեցնենք՝ մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանն իր ճառում միջնորդել էր Գասպարյանին դատապարտել 11, Լևոն Երանոսյանին՝ 8 տարվա ազատազրկման:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ