Վիճաբանություն Մեղրաշենում. 28-ամյա երիտասարդը մահացել է

Աննա Կոստանյան 4.11.2024 - 11:23
4.11.2024 - 11:23 դիտում

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 2-ի ժամը 19.20-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արթիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Մեղրաշեն գյուղից հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 28-ամյա Գևորգ Գ.-ն: Հիվանդանոցում նրա մոտ արձանագրվել է «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ»:

«Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 19-ի սահմաններում Մեղրաշեն գյուղի 1-ին փողոցի զրուցարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Գևորգ Գ.-ին կտրող-ծակող առարկայով հարվածել է 29-ամյա համագյուղացին: Նա ձերբակալվել և ներկայացվել է Արթիկի և Անիի քննչական բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ