Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց. խուլիգանություն կատարած անձինք ձերբակալվել են

25.02.2023 - 16:11 դիտում

Փետրվարի 23-ին, ժամը 23.20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցների վերաբերյալ: Ահազանգ է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից. շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 25 և 89 տարեկան երկու քաղաքացիների:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Կիևյան փողոցի ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանեկան արարողության ժամանակ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն-ծեծկռտուք է եղել մի խումբ հյուրերի միջև: Այդ ընթացքում 26-ամյա երիտասարդը գազային ատրճանակից կրակոց է արձակել, ապա նստելով իր «Օպելը»՝ սկսել է անկանոն վարել, որի ընթացքում էլ վրաերթի ենթարկելով 25-ամյա և 89-ամյա կանանց՝ հեռացել է: Հասնելով Կոմիտասի պողոտա՝ մեքենայից դարձյալ կրակոց է արձակել, ապա վերադարձել Կիևյան փողոց՝ ընկերների հետևից:

Հասարակական կարգը կոպտորեն խախտած երիտասարդներին Արաբկիրի քրեական հետախույզներն ու պարեկները Կիևյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժին:

Կիևյան փողոցի նշված հասցեում հայտնաբերվել է 1 պարկուճ:

Ձերբակալվածները տեղափոխվել են Արաբկիրի քնչական բաժին:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ