Վիճաբանության ժամանակ դանակահարել էր 29-ամյա համաքաղաքացուն

Աննա Կոստանյան 23.10.2024 - 13:50
23.10.2024 - 13:50 դիտում

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 23-ի գիշերը՝ ժամը 1:05-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ: Նա հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է ամրանի վրա ընկնելու հետևանքով:

«Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ գումարի հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդին դանակով հարվածել է համաքաղաքացի 55-ամյա տղամարդը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Կոտայքի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ