Վիճաբանության ժամանակ ամուսինը կրակել է կնոջը

Աննա Կոստանյան 24.05.2022 - 14:31
24.05.2022 - 14:31 դիտում

Մայիսի 23-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ «Չարենցավան» բժշկական կենտրոնում վիճաբանություն է և հայհոյանքներ են հնչում: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06.30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Եսայան և Շահումյան փողոցների խաչմերուկում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 32-ամյա երիտասարդը իրեն ամրակցված «GAMO» հրացանից կրակել է 20-ամյա կնոջը՝ պատճառելով վնասվածք: Երիտասարդը ներկայացել է Չարենցավանի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել է հրացանը:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ