Վիեննայում լիկվիդացված ահաբեկիչն ԻՊ-ի համակիր Էր

Գոհար Ստեփանյան 3.11.2020 - 10:57
3.11.2020 - 10:57 դիտում

Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը հայտարարել Է, որ Վիեննայում սպանված հրաձիգը եղել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիրը: «Հանցագործի վրա եղել Է պայթանյութի մուլյաժով գոտի, նա զինված է եղել հրացանով»,- հավելել Է նախարարը առավոտյան տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

Նոյեմբերի 2-ի երեկոյան մի խումբ անհայտ անձինք մի շարք հարձակումներ են կատարել Ավստրիայի մայրաքաղաքում. նախնական տվյալներով՝ վեց վայրերում: Զոհվել Է երեք մարդ, 15-ը՝ վիրավորվել են: Հարձակվողներից մեկին հաջողվել Է ոչնչացնել, մնացածները թաքնվել են, նրանց հիմա որոնում են: ԶԼՄ-ները գրել են, որ կրակողները եղել են շուրջ յոթ հոգի: Իշխանությունները գրոհը որակում են ահաբեկչություն եւ քաղաքացիներին խնդրում են ըստ հնարավորինս տանից դուրս չգալ:

Չեղարկվել են Ազգային խորհրդի եւ խորհրդարանի նիստերը, դադարեցվել են դպրոցների պարապմունքները: Ավստրիային ցավակություններ են հայտնել բազմաթիվ երկրներ: Վերջերս նույնպես հարձակումների ենթարկված Ֆրանսիայի նախագահը նշել Է, որ «կիսում Է ավստրիացիների շոկը եւ վիշտը»:

«Սա մեր Եվրոպան Է: Թշնամիները պետք Է իմանան, թե ում հետ գործ ունեն: Մենք ոչ մի բանում չենք զիջի»,-գրել Է Էմանուել Մակրոնը Twitter-ում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ