Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. 38-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Աննա Կոստանյան 24.03.2025 - 11:33
24.03.2025 - 11:33 դիտում

Մարտի 23-ին՝ ժամը 10.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 47-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշներին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Զննությամբ մեքենայի սրահում հայտնաբերվել են «Սայգա» մոդելի որսորդական ակոսափող զենք, ծալովի դանակ, ռետինե մահակ և ինքնաձիգի 432 փամփուշտ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թալինի քննչական բաժին:

Ժամը 15:15-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վարորդը՝ 38-ամյա Հովսեփ Հ.-ն, մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ