Վեց ամսով կերկարաձգվի երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը

Աննա Կոստանյան 9.06.2022 - 16:01
9.06.2022 - 16:01 դիտում

Գործադիրն ընդունել է «ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և լիցենզիայի ձևը սահմանելու մասին» որոշում: Նման որոշման ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու, տեղական արտադրության զարգացման շարունակականությունը ապահովելու, ինչպես նաև ցեմենտի ներքին շուկայում ներմուծող և արտադրող տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ:

Ըստ հիմնավորման՝ իրականացված քայլերի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։ Մասնավորապես՝ միայն ս.թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 68.7 հազար տոննա ցեմենտ, ինչն 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվածը:

Նպատակ ունենալով շարունակական դարձնելու պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները՝ ևս վեց ամսով, մինչև 2023 թ. հունվարի 15-ը նախատեսվում է երկարաձգել երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ