Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար սպասում է ավելի քան 1,200 հայկական բեռնատար։
Տեղեկությունը հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 4,486 տրանսպորտային միջոց է սպասում «Վերին Լարս» անցակետը հատելուն, 1,246-ը հայկական է։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն բեռնատարների կուտակումները պահպանվում են: