Վերացվել է «Պանիր լոռի» արտադրատեսակի արտադրական գործունեության կասեցումը

Աննա Կոստանյան 27.04.2023 - 14:47
27.04.2023 - 14:47 դիտում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Ամասիայի գլխավոր պանրագործարան» ՍՊԸ-ի «Պանիր լոռի» արտադրատեսակի արտադրական գործունեության կասեցումը (Շիրակի մարզ, գ. Ամասիա):

Կրկնակի լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ այն համապատասխանեցվել է իրավական ակտերով պահանջվող նորմերին:

«Կարագ սերուցքային» արտադրատեսակի արտադրական գործունեությունը շարունակում է մնալ կասեցված:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ