Շիրակի մարզում մեկնարկել են մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք ուղղված են համայնքների զարգացմանը և բնակիչների կենսամակարդակի բարելավմանը։ Մարզպետ Դավիթ Առուշանյանի ղեկավարությամբ իրականացվող այցերի շրջանակներում տեղում վերահսկվում և գնահատվում են ընթացիկ աշխատանքները։ Այս օրերին մարզում ուշադրության կենտրոնում են ճանապարհների ասֆալտապատումն ու ջրամատակարարման համակարգերի վերանորոգումը՝ պետբյուջեից ու սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորմամբ։ Անի համայնքում ընթացքի մեջ է մի քանի բնակավայրերն իրարվկապող ճանապարհների հիմնանորոգման խոշոր սուբվենցիոն ծրագիր։ Մասնավորապես, վերանորոգվում է Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցը, ինչպես նաև ասֆալտապատվում են Սարակապ, Սառնաղբյուր և Հայկաձոր բնակավայրեր տանող ճանապարհները։ Ծրագրի արժեքը կազմում է 656 մլն 733 հազար 681 դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը՝ 295 մլն 530 հազար 156 դրամ է։
Վերահսկողություն և հանձնարարականներ ` շինարարական թերություններից խուսափելու համար
19.05.2025 - 16:51
նախորդ գրառումը