ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը Վաշինգտոնից մեկնել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու, X սոցիալական ցանցում հայտարարել է նրա մամուլի քարտուղար Լյուկ Շրյոդերը:
Վենսը ավելի վաղ Fox News-ին ասել էր, որ կարող է միանալ ԱՄՆ պաշտոնյաներին Շվեյցարիայում՝ Իրանի հետ բանակցությունների համար առաջիկա մի քանի օրերին։
«Փոխնախագահ Ջ.Դ. Վենսը Վաշինգտոնից մեկնել է Շվեյցարիա», — գրել է Շրյոդերը X սոցիալական ցանցում։
Մամուլի քարտուղարը իր գրառմանը կցել է նաև Վենսի ինքնաթիռ նստելու տեսանյութը։
Վենսը ավելի վաղ չեղարկել էր Շվեյցարիա կատարելիք այցը, որտեղ հունիսի 19-ին նախատեսված էր ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների առաջին հանդիպումը՝ Պակիստանի և Կատարի միջնորդների մասնակցությամբ։
