Վեհափառը կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը

Աստղիկ Խաչատրյան 22.04.2025 - 20:10
22.04.2025 - 20:10 դիտում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Տեր Եսայի քահանա Արթենյանը։

«Ծրագրված է Վեհափառի մասնակցությունը Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը», – նշեց Տեր Եսայի Արթենյանը։

Ֆրանցիսկոս պապը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան՝ 88 տարեկանում։ Նա Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի գահը ստանձնել էր 2013 թվականին։

Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը նախատեսվում է անցկացնել ապրիլի 26-ին։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ