Վարչապետ Փաշինյանը ներկա է եղել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը

Աստղիկ Խաչատրյան 24.09.2024 - 20:29
24.09.2024 - 20:29 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ներկա է եղել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը:

Նախ տեղի է ունեցել նստաշրջանին մասնակից պետությունների ղեկավարների դիմավորման արարողությունը. վերջիններիս ողջունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Այնուհետև նստաշրջանի բացման ընթացքում ելույթներ են ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ Ֆիլեմոն Յանգը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա տարբեր երկրների գործընկերների հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ