Վարչապետն ասաց՝ ինչու չի հրապարակվում խաղաղության համաձայնագիրը և երբ այն կհանրայնացվի

Աննա Կոստանյան 21.03.2025 - 23:10
21.03.2025 - 23:10 դիտում

Ինչու չի հրապարակվում խաղաղության համաձայնագիրը: Շատ պարզ պատճառով, որովհետև այն ունի 2 տեր՝ մեկը ՀՀ կառավարությունն է, մյուսը՝ Ասրբեջանը:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով հարցին, թե ինչու չի հրապարակվում խաղաղության համաձայնագիրը, որի տակ վարչապետը պատրաստ է դնել իր ստորագրությունը:

«Եթե ենթադրենք, որ կան ուժեր, որոնց պատրվակներ են պետք, որ այն չստորագրվի, այդ թղթի միակողմանի հրապարակումը կարող է այդ պատրվակների նժարին ինչ-որ մի կշիռ ավելացնել: Կարծում եմ, որ կան ընդդիմադիր պատգամավորներ, որոնք ծանոթ են տեքստին»,- ասաց վարչապետը՝ հիշեցնելով իրավիճակ, երբ ընդդիմադիր պատգամավորները փաստաթղթին ծանոթանալուց հետո էությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածում:

«Երբ ստորագրեցինք՝ այն կհանրայնացվի, պատկերացրեք ինչ աստիճանի մտավախություն չունենք, որ մեր պատրաստակամությունն ենք հայտնում ստորագրել և հրապարակել: Մենք կողմ ենք ինստիտուցիոնալ հրապարակմանը»,- ասաց վարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ