Վարչապետն անդրադարձել է Գյումրիում անցկացվելիք փրայմերիզին

Աննա Կոստանյան 4.12.2024 - 18:08
4.12.2024 - 18:08 դիտում

Քննարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ՝ եկանք այն եզրակացության, որ ժողովրդավարական ևս մեկ ինստիտուտ ներդնենք Հայաստանում, երբ ոչ թե պաշտոնյաների, այլ թեկնածուների ընտրության փուլից քաղաքացիները հնարավորություն են ունենում քվեարկել և որոշում կայացնել: Իմ առաջարկը գյումրեցիներին հենց դա է: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանի հարցին, թե ինչ է ենթադրում Գյումրիում քաղաքային իշխանություն ընտրելու համար նախատեսվող փրայմերիզը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ