Վարչապետն այցելել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

2.03.2023 - 22:16 դիտում

ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ նրան դիմավորել է հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամերթը:

Վարչապետը հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում տարվող աշխատանքներըին և այլ թեմաների:

Վարչապետը Բեռլինում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ