Վարչապետի որոշումներով ՔԿ նախագահի տեղակալներ են նշանակվել

Աննա Կոստանյան 8.01.2025 - 14:05
8.01.2025 - 14:05 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արթուր Նահապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Արթուր Մելիքյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից, Վազգեն Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ