Վարչապետի որոշմամբ Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

Աստղիկ Խաչատրյան 23.06.2025 - 19:27
23.06.2025 - 19:27 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝

Վահան Գագիկի Հակոբյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ