Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը

Աննա Կոստանյան 28.03.2025 - 14:40
28.03.2025 - 14:40 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի վերաբերյալ:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է կապիտալ բնույթի շինարարական աշխատանքների ընթացիկ իրավիճակի, առողջապահության ոլորտում կառուցման, վերակառուցման և վերազինման համար 2025 թ. համար նախատեսված կապիտալ ծախսերի վերաբերյալ: Մանրամասներ են ներկայացվել, թե ինչ փուլում են գտնվում տարբեր առողջապահական հաստատությունների նախագծման, կառուցման և հիմնանորոգման աշխատանքները:

Քննարկում է ծավալվել շինարարական աշխատանքներին վերաբերող ընթացիկ հարցերի շուրջ:

Վարչապետն ընդգծել է սահմանված ժամկետներում և որակի չափանիշներին համապատասխան աշխատանքներն ավարտելու կարևորությունն ու հանձնարարել հետևողական աշխատանք իրականացնել այդ ուղղությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ