«Վարչապետին խփելու» մասին խոսողները կա՞պ ունեն ԲԴԽ նախագահի հետ

Գոհար Ստեփանյան 3.03.2021 - 17:58
3.03.2021 - 17:58 դիտում

ԱԺ-ի մարտի 3-ի նիստի մեկնարկին պատգամավորները քվեարկեցին եւ ընդունեցին Կառավարության երեկվա ներկայացրած մի շարք նախագծեր:
Այսօր ԱԺ-ում քննարկվող առանցքային հարցը Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունն է: Նիստը տեղի ունեցավ հարցուպատասխանի տեսքով, պատասխանողի դերում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյան էր:

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հարց ուղղելիս միացրեց ԱԱԾ տարածած տեսանյութից մի հատված, որում ընդդիմության ներկայացուցիչները խոսում են վարչապետի դեմ մահափորձ կազմակերպելու մասին:

Պատգամավորը հիշեցրեց, որ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ «վարչապետին խփելու» մասին խոսակցությունը եղել է նոյեմբերի 14-ին, իսկ Վարդազարյանի «մարտակոչը»՝ հաջորդ իսկ օրը: Բաբաջանյանը շեշտեց, որ վարչապետի դեմ մահափորձի մասին խոսող անձինք ուղղակի կապ ունեն Վարդազարյանի ընկերական շրջանակի հետ: «Մարտակոչը, որ արել եք նոյեմբերի 15-ին, ուղղակի կապ ունի այս մտադրության, այս շրջանակի հետ»,- ասաց Բաբաջանյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ