Վարչապետի՝ շիրակցի աջակիցները մեկնեցին մայրաքաղաք

Հրաչ Սահակյան 25.02.2021 - 17:17
25.02.2021 - 17:17 դիտում

«Հարգելի՛ շիրակցիներ, այսօր՝ 13 :45-ին, Գյումրու Վարդանանց հրապարակից շարժվում ենք դեպի Երեւանի Հանրապետության հրապարակ` կանխելու նախկին կոռումպացված համակարգի եւ թալանչիների վերադարձը»: Սա ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ֆեյսբուքյան գրառումն է: Մի խումբ շիրակցիներ պատգամավորի կոչով նշված ժամին տեղում էին՝ Գյումրու Վարդանանց հրապարակում, իրենց խոսքով՝ գնալու են աջակցելու վարչապետին: «Շարժվում ենք Փաշինյանի կոչով»,- նշեց ԱԺ իմքայլական պատգամավորը: Ակցիային ներկաներ էլ կան՝ Երեւան չեն գնալու, բայց այստեղից կաջակցեն իրենց վարչապետին. նշում են քաղաքացիները՝ չթաքցնելով իրենց հակակրանքը ընդդիմության նկատմամբ:Վարդանանց հրապարակում ներկա էր ու շիրակցիների հետ էլ ուղեւորվելու է Երեւան՝ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին. նշեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ