Վարչապետը և Save Armenia-ի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը

Աննա Կոստանյան 23.09.2025 - 16:44
23.09.2025 - 16:44 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ-ում գործող Save Armenia կազմակերպության ներկայացուցիչներին:

Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան և ջերմությամբ հիշել այս տարվա փետրվարին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումն ու միջոցառումը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունն ու երկխոսությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը և դրա արդյունքում ստեղծված հնարավորություններին:

Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող տարբեր հարցերի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ