Վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Արթիկում

Աննա Կոստանյան 7.09.2023 - 10:50
7.09.2023 - 10:50 դիտում

Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունեցել է չնախատեսված կանգառ Արթիկում, որտեղ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվել էր Սպանդարյան փողոցը:

«Ավելի քան կես կմ երկարությամբ փողոցի հիմնանորոգման համար հատկացվել է 124 մլն դրամ: Այնուհետև հարգանքի տուրք մատուցեցի հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:

Հաջորդիվ ծանոթացա Հոռոմ – Արթիկ – Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 4,9 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք նախատեսվում է ավարտել այս տարի: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 94 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից»,- գրել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ