Վարչապետը ներկա է գտնվել հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերության գործունեության մեկնարկին նվիրված միջոցառմանը

Աննա Կոստանյան 10.06.2022 - 17:50
10.06.2022 - 17:50 դիտում

Մեր հանձնառությունն է եղել, որ ավելի ու ավելի շատ օդանավերի վրա հայտնվեն մեր պետական դրոշի երանգները. վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ներկա է գտնվել հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերության գործունեության մեկնարկին նվիրված միջոցառմանը:
Արարողությունը մեկնարկել է Շարժայի միջազգային օդանավակայանից Fly Arna-ի առաջին Airbus A320 օդանավի Հայաստան ժամանմամբ՝ իր հետ բերելով «Էյր Արաբիա» խմբի պատվիրակությանը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օդանավին դիմավորել են արարողությամբ՝ ջրային կամարով։
Միջոցառմանը ներկան են եղել նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, Էյր Արաբիա ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին և պաշտոնատար այլ անձինք:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ