Վարչապետը մտահոգիչ է համարում գնաճային բարձր ֆոնը

Աննա Կոստանյան 30.06.2022 - 14:30
30.06.2022 - 14:30 դիտում

Մայիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13 տոկոս` նախորդ տարվա նույն ամսի համեմատ: Հունիսի 30-ի Կառավարության նիստում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ներկայացնելով վիճակագրական ծառայության տվյալները, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ աճի հիմնական լոկոմոտիվներից են շինարարության ճյուղը, որի աճը մայիսի նկատմամբ կազմել է 18.1 տոկոս, ծառայությունների ոլորտը, որի աճը նախորդ տարվա մայիսի նկատմամբ կազմել է 30.2 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունն՝ 8.2 տոկոս աճով և արտահանման աճը, որը նախորդ տարվա մայիսի համեմատ ավելացել է 33.7 տոկոսով:

«Իհարկե, լավ ցուցանիշների մեջ կա նաև մտահոգություն առաջացնող ցուցանիշ. մասնավորապես արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է ընդամենը 2 տոկոս և, իհարկե, գնաճային բարձր ֆոն է պահպանվում, որը մտահոգիչ է, բայց հնգամսյա ցուցանիշներով մենք դուրս ենք եկել երկնիշ տնտեսական աճի գոտի»,- ասաց նա՝ հավելելով, որ կիսամյակի նախատեսված պլանն այս պահի դրությամբ գերակատարվել է 47 միլիարդ դրամով:

«ԵԱՏՄ մաքսային հատկացումներ ունենք դեռ ստանալու` մոտ 10 միլիարդից ավելի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ