Վարչապետը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչին (տեսանյութ)

26.05.2022 - 20:09 դիտում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները քննարկել են տնտեսության, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը շահագրգռվածություն են հայտնել ջանքեր գործադրել՝ ընդլայնելու գործարար կապերը, առևտրաշրջանառության ծավալներն ու նպաստել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը:
Նիկոլ Փաշինյանը և Միլո Ջուկանովիչը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Վարչապետը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ