Վարչապետը կարևոր է համարում արտադրողականության բարձրացումը

Աննա Կոստանյան 11.03.2021 - 13:03
11.03.2021 - 13:03 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր խնդիր է համարում Հայաստանում արտադրողականության բարձրացումը:

Կառավարության նիստում նա հայտարարեց, թե վերջերս իրեն ներկայացվել է արտադրողականության մասին զեկույց, իսկ արտադրողականությունն այն է, թե մեկ ժամում աշխատողը քանի դրամի կամ դոլարի արժեք է ստեղծում: «Այս առումով մենք ոչ միայն շատ-շատ զիջում ենք աշխարհի զարգացած երկրներին, այլև շատ զարգացող երկրների, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների շարքերում էլ առաջնային տեղ չունենք»,- նշեց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում մեկ ժամում միջինացված արտադրողականությունը 6 դոլար է, ԵԱՏՄ-ում միջինը 11 դոլար է, իսկ զարգացած երկրների պարագայում՝ 43 դոլար, կան երկրներն էլ, որտեղ այդ ցուցանիշը հասնում է 100 դոլարի:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախ՝ երբ խոսում են արտադրողականության բարձրացման մասին, պետք է ներկայացնել, թե ինչ է արտադրողականությունը, հստակեցնել տերմինները: «Վերջերս գործընկերներից մեկի հետ ունեցած քննարկման ընթացքում ընկերության տնօրենը պատմում էր, որ իրենց ընկերության գործերն այնքան էլ լավ չէին, և իրենք չէին հասկացել, թե ինչու: Օտարերկրյա խորհրդատուներ են հրավիրել, և վերջիններիս առաջին հարցը եղել է, թե որքան է  արտադրողականության ցուցանիշը, իսկ ընկերությունում այդ մասին չեն էլ լսել, և ընկերության առողջացման գործընթացը եղել է արտադրողականության ցուցանիշի ավելացումը»,- ասաց վարչապետը:

Ըստ վարչապետի՝ այժմ տնտեսվարողներն իրենց տարեկան պլանները կազմելիս, ծախսերը, եկամուտները հաշվարկելիս հաշվի առնում են արտադրողականության բաղադրիչը

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ