Վարչապետը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր

Աստղիկ Խաչատրյան 16.12.2022 - 20:47
16.12.2022 - 20:47 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ընդհանուր անվտանգության, պաշտպանության քաղաքականության և ճգնաժամերի արձագանքման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Շառլ Ֆրիզին:

Վարչապետը կարևորել է պարոն Ֆրիզի այցը Երևան և ընդգծել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության դրական դինամիկայի փաստը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը կարևորել է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն արդյունավետ իրականացնելու գործում ԵՄ-ի կողմից ցուցաբերվող օժանդակությունը:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր: Վարչապետն ընդգծել է ԵՄ առաքելության դերն անվտանգության և իրավիճակի կայունացման գործում:

Անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ