Վարույթ է ընդունվել Ադրբեջանի՝ Արցախի ՆԳՆ ծառայողների մեքենայի վրա հարձակվելու դեպքի առթիվ քրգործը

5.03.2023 - 19:30 դիտում
Արցախի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինուժի դիվերսիոն խմբի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի տարածքի՝ «Ղայբալիշեն» կոչվող տեղանքի՝ Արմենավան գետի ձախ ափի տեղանքով անցնող Արցախի ՆԳՆ ոստիկանության ծառայողական «ՈՒԱԶ» ավտոմեքենայի վրա հարձակվելու և Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողներ՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանին, ոստիկանության մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանին և ոստիկանության լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու, իսկ ոստիկանության լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանին մարմնական վնասված պատճառելու, այդ կերպ միջազգային ահաբեկչություն կատարելով՝ օտար պետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով օտարերկրյա պետության տարածքում մարդկանց ոչնչացնելուն նրանց մարմնական վնասվածք պատճառելուն, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, գույք ոչնչացնելուն կամ վնասելուն ուղղված գործողություններ իրականացնելու դեպքի առթիվ Արցախ քրեական օրենսգրքի 415-րդ հոդված նախատեսված քրեական գործը։
Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։
Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ