Վարժական հավաքից խուսափող 31-ամյա քաղաքացին հայտնաբերվել է․ խափանման միջոց է ընտրվել կալանքը

18.02.2023 - 14:05 դիտում

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 16-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և բաժանմունք են տեղափոխել 31-ամյա ժորա Ա.-ին, որը 2022 թ. դեկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ