«Վարդուհի» արվեստի դպրոցը 10 տարեկան է

Աստղիկ Խաչատրյան 24.06.2025 - 15:48
24.06.2025 - 15:48 դիտում

Գյումրու զարկերակը մշտապես բաբախել է արվեստով։ Այստեղ, որտեղ ցավն ու վիշտը երկար են բնակվել, արմատավորվել են նաև լույսն ու վերածնունդը։ Եվ այդ լույսերից մեկն է «Վարդուհի» արվեստի դպրոցը, որը նշեց հիմնադրման տասնամյակը: Գյումրու աճեմյանական մեծ բեմին այս անգամ «Վարդուհի»  արվեստի դպրոցի սաներն են: Դպրոցը կառուցվեց ու սկսեց շահագործվել 10 տարի առաջ ամերիկաբնակ, պոլսահայ մեծանուն բժիշկ Հովհաննես Օյունջյանի շնորհիվ, անձնական միջոցներով հիմք դրեց մի հաստատության, որը պիտի փոխեր հարյուրավոր գյումրեցի երեխաների ճակատագրերը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ