Վարդենիս քաղաքում այրվել է ավտոբուս. տուժածներ չկան

Աննա Կոստանյան 29.09.2020 - 12:39
29.09.2020 - 12:39 դիտում

Սեպտեմբերի 29-ին, ժամը 10:34-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքում այրվում է ավտոբուս։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:28-ին, մարվել՝ 11:33-ին:

Այրվել է «Hyundai» մակնիշի ավտոբուս․ տուժածներ չկան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ