Վարդավառի լճում թթվածնի արժեքը շատ ցածր է և բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար. ՇՄՆ

5.06.2023 - 17:58 դիտում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն է տրամադրել Վարդավառի լճում 2023 թվականի հունիսի 5-ին իրականացված ջրի հետազոտությունների նախնական արդյունքների վերաբերյալ։

«Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ահազանգը ստանալուց անմիջապես հետո Վարդավառի այգու լճի տարածքում դաշտային հետազոտություն են անցկացրել․ իրականացվել է ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձազննում իրականացնելու նպատակով։

Նմուշների առաջնային անալիզների նախնական արդյունքների համաձայն՝ ջրում լուծված թթվածնի արժեքը շատ ցածր է և բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար։ Ջուրը թույլ հիմնային է, հատկապես բարձր են ամոնիումի (3-րդ, «միջակ» դաս) և սուլֆատի իոնների (5-րդ, «վատ» դաս) խտությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ